06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Վարչապետի հերթական սուտը». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վարչապետի հերթական սուտը.

Վարչապետը՝ վստահ դեմքով նայելով ժողովրդի աչքերին, օգտագործելով «ժողովուրդ ջան» արտահայտությունը, ստում է, ստում վստահ, բայց պարզունակ ձևով, ստում՝ ակնհայտի մասին, որն առավելագույնը շատ արագ բացահայտվելու է։ Նա ոչ միայն չի հարգում իր ժողովրդին, այլև ցույց է տալիս իր կարծիքը երեք միլիոն վարչապետների կամ «պողոսների» մասին՝ նրանք ունակ չեն հասկանալ իր ստերը կամ մանիպուլյացիաները։
Վարչապետը գիտակցում է, որ ՍԴ խնդիր չկա ժողովրդի համար, այն ժողովրդի, որն ըստ իրենց պահանջում է ՍԴ հարցի անհապաղ լուծում ։ Հակառակ դեպքում ամեն կերպ չէր փորձի ստերի միջոցով չարություն ու զայրույթ սերմանել ՍԴ-ի դեմ։ Խնդիրը կայանում է նրանում, որ այս անգամ Նիկոլը դիմելով իր սիրելի հայրենակիցներին՝ նշել է, որ նրանք չեն կարողանում օգտվել ԵԱՏՄ շրջանակներում կնքվող համաձայնագրերի բարիքներից՝ արտոնություններից, քանի որ Սահմանադրական դատարանը անհասկանալիորեն ձգձգում է հարցի քննարկումը: Մինչդեռ, Նիկոլի նշած համաձայնագրերն ստորագրվել են 2019 թվականի դեկտեմբերի 20-ին, բայց կառավարությունը դրանք Սահմանադրական դատարան է ուղարկել 2020 թվականի ապրիլի 13-ին ՝ այսինքն շուրջ 4 ամիս անց։ Սահմանադրական դատարանը որոշումը կայացրել է 29 օրում՝ 2020թ մայիսի 12-ին, սահմանված առավելագույն ժամկետից շուրջ երկու ամիս վաղ։ Փաստորեն, ժողովրդի համար այնքան հրատապ համաձայնագրերը կառավարությունը ՍԴ է ուղարկել շուրջ չորս ամսում որոշումը մեկ ամսում կայացրած ՍԴ-ին մեղադրում է ձգձգումների մեջ։ Այն դեպքում, երբ մեկ օրում սահմանադրական փոփոխություններ են անում, բայց 4 ամսում «այդքան կարևոր» համաձայնագրերը չեն կարողանում ՍԴ ուղարկել։

Հ.Գ. Այլևս չի ստացվելու: Սուտը և սուտ խոստումներին անգամ «պողոսները» չեն հավատում, անգամ եթե բոլոր կուրթանեցիներին Երևանում ապահովեք բնակարաններով»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ