01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Դուք էս մի տարի ա ուզում եք, որ Ձեզ խփեն, ամեն ինչ անում եք, որ Ձեզ խփեն»․ «Ալեն, ես քո հետ բանավեճ չունեմ»․ Մարուքյանն ու Սիմոնյանը բանավիճեցին ԱԺ միջանցքում

Խորհրդարանի միջանցքում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց, թե երբ են վերադառնալու աշխատանքների՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Մարուքյանին հետևից ոչ մեկ չի հարվածել:

«Ձեզ ոչ մեկ հետևից չի խփել, տեսանյութ կա», – ասաց Սիմոնյանը, ինչին Մարուքյանը, դիմելով լրագրողներին, ասաց․

 

«Նայեք՝ ում հետգործ ունեք»։

 

Ալեն Սիմոնյանն էլ հավելեց․

«Դուք ուզում էիք, որ Ձեզ խփեին։ Դուք էս մի տարի ա ուզում եք, որ Ձեզ խփեն, ամեն ինչ անում եք, որ Ձեզ խփեն»։

Մարուքյանն էլ նկատեց․

«Ալեն, ես քո հետ բանավեճ չունեմ»։

Մարուքյանը չարձագանքեց Սիմոնյանի այլ ասածներին՝ նշելով․

«Էս մարդկանց պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Փաշինյանի լեզուն է»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ