27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՀԿ-ում շա՞տ մարդ կա նախկին իշխանություններից, թե՞ «Իմ քայլը» դաշինքում․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստանի» ոչ մի անդամ այլևս չի անդրադառալու շահարկումներին, որ ԼՀԿ-ն կապ ունի նախկինների հետ, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

 «ԼՀԿ-ն ոչ մի կապ չունի ոչ Միքայել Մինասյանի, ոչ էլ իրենց թվարկած ցանկացած նախկինների հետ։ Այսուհետ երբևէ ԼՀԿ որևէ ներկայացուցիչ չի պատասխանելու նախկինների հետ կապերի վերաբերյալ որևէ հարցի, որովհետև այս օրերի ընթացքում մենք սպասում էինք հայտարարությունները հիմնավորող ապացույցների։ Դա չեղավ», – ասաց նա՝ պնդելով, որ ԼՀԿ-ն չի պատրաստավում արդարանալ։

 
 

Մարուքյանը նաև կոչ արեց նախկինների հետ կապ ունեցող մարդկանց քանակը համեմատել ԼՀԿ-ում և «Իմ քայլում»։

 

«Նախկինների համատեքստում իրանք են իրանց ամբողջ ուղնուծուծով։ ԼՀԿ-ում շա՞տ մարդ կա նախկին իշխանություններից, թե՞ «Իմ քայլը» դաշինքում։ «Իմ քայլը» դաշինքի ձևավորած կառավարությունում կա շա՞տ մարդ նախկին իշխանություններից, թե՞ մեր մոտ», – ասաց նա՝ հավելելով, որ իշխանականների մեջ կան մարդիկ, որոնք այնքան ճաանպարհ են անցել նախկիննեի հետ, որ իր կյանքը չի հերիքի՝ այդքան ճանապարհ անցնելու։

Հարցին, թե ե՞րբ ԼՀԿ-ն կվերադառնա նիստերի դահլիճ, քանի որ ուրբաթ օրը միջադեպից հետո լքել էր նիստերի դահլիճն ու այս շաբաթ չէր մասնակցել նիստերի աշխատանքներին, Մարուքյանն ասաց․

«Մենք բոյկոտ չենք անում, սպասում ենք, որ լինեն երաշխիքներ, որ խորհրդարանում բռնություն չի լինի, եթե չլինի էլ երաշխիքներ, գալու ենք էլի ամեն դեպում, բայց մեր ակնկալիքը դա է։ Բայց թե կոնկրետ երբ կվերադառնանք, չենք քննարկել։ Դա երկրորդական բան է»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ