06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Սա մի մեծ պրոցեսի սկիզբ է, որով նաև իշխանությունը դրեց իր վերջի սկիզբը. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ այն, ինչ մայիսի 8-ին տեղի ունեցավ խորհրդարանում, առաջին հերթին քաղաքական բնույթ ունի, ուստի ակնկալում են քաղաքական հետևանքներ ու գնահատական:

«Ցավով, պետք է ասեմ, որ միջադեպից հետո վարչապետն իր ելույթով ըստ էության լեգիտիմացրեց խորհրդարանում տեղի ունեցած բռնությունը և սկսեց մի արշավ, որը միտված է բռնության զոհին դարձնել բռնություն կատարող կամ հիմնական մեղավոր: Այդ արշավ այսօր էլ է շարունակվում և մեծ թափ է առել,  և դրա մեջ կա խորքային մի հանգամանք, որը կրկին քաղաքական է: Խորհրդարանում հնչած այլընտրանքային,  ընդդիմադիր  սուր խոսքը որակել են՝ որպես սադրանք, իրականացրել են բռնություն և ասել, որ այդ բռնությունն արդարացված է: Այս ամենը ալիքաձև ազդելու է երկրում ընթացող բոլոր գործընթացների վրա, մարդկանց խոսքի ազատության, ընդդիմադիր ու այլընտրանքային խոսքի վրա: Այս առումով սա մի մեծ պրոցեսի սկիզբ է, որով նաև իշխանությունը դրեց իր վերջի սկիզբը»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Էդմոն Մարուքյանը:

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ