06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

« «Դուխով» կառավարությունը Արցախի հարցում շարունակում է վարել վախվորած քաղաքականություն». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

« «Դուխ» ունեցեք և հայտարարեք,որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում երբեք։

Փաշինյանի «դուխով» կառավարությունը Արցախի հարցում շարունակում է վարել վախվորած քաղաքականություն։

ԱՊՀ արտգործնախարարների համաժողովի նիստում Ադրբեջանը՝ ի դեմս Մամեդյարովի հայտարարում է,  որ խնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության ու սահմանների անքակտելիության սկզբունքների հիման վրա։

Հայաստանն՝ ի դեմս նախարար Մնացականյանի հայտարարեց, որ ադրբեջանական կողմի հայտարարությունները անընդունելի են։

Բայց ամենակարևորը ցավոք չասվեց։

Նիկոլի սրտի արտգործնախարար Մնացականյանը չի ասում, որ խնդրի անկյունաքարը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր կամքի արտահայտությունն է։

Տղերք, էդ որ ասում եք, ինչ պետք է, դա էլ կբանակցենք, սա ՞ է։

Լավ իմացեք՝ ինչ ուզեք ու ինչ պետք է,չեք կարող բանակցել։

«Դուխ» ունեցեք Ադրբեջանին ասել,որ Արցախի անկախությունն այլընտրանք չունի»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ