01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Այս տեմպերով կարող ենք շատ լուրջ ճգնաժամի առաջ կանգնել, hակահամաճարակային պայմանները համատարած չեն պահպանվում. Վարչապետ

Ցավով պետք է նշեմ, որ կորոնավիրուսի ճգնաժամը մեր հանրային ուշադրությունից դուրս է մնում, և մենք պրոբլեմների առաջ ենք կանգնում, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արդեն մի քանի օր է՝ մենք 100-ից ավելի վարակման դեպք ենք ունենում, ինչը նշանակում է, որ հակահամաճարակային պայմանները մեր երկրում համատարած կերպով չեն պահպանվում», – ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ այս ընթացքում, ըստ էության, բացվել են տնտեսական գործունեության բոլոր ձևերը։ Որոնք էլ չեն բացվել, վարչապետն ասաց, թե պատրաստվում են բացել։

«Այսօր փողոցներում տեսնում եմ իրար ձեռքով բարևող մարդկանց, իրար շատ մոտ զրուցող մարդկանց, և սա մեծ խնդիր է։ Այս տեմպերով մենք կարող ենք շատ լուրջ ճգնաժամի առաջ կանգնել», – հայտարարեց Փաշինյանը։

Վարչապետը հորդորեց պահպանել սոցիալական հեռավորություն։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ