19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Կործանման ամենակարճ ճանապարհն ինքնակործանումն է․ Գևորգ Պետրոսյան

Փչանալու ամենանողկալի ձևն ինքնափչացումն էԼ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿխմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Նա նշել է. «Ամեն ինչի «ինքնա»-ն…

Խայտառակության ամենածաղրելի եղանակն ինքնախայտառակումն է…

Խաբեության ամենավնասակար տեսակն ինքնախաբեությունն է…

Սպանության ամենադաժան միջոցն ինքնասպանությունն է…

Փչանալու ամենանողկալի ձևն ինքնափչացումն է…

Կործանման ամենակարճ ճանապարհն ինքնակործանումն է…

Հաղթահարման ամենադժվար քայլն ինքնահաղթահարումն է…

Ճանաչողության վերջնանպատակն ինքնաճանաչողությունն է…

Սիրելու և սիրվելու ամենաառաջին նախադրյալն ինքնասիրությունն է…

Համոզմունքի ամենաուժեղ միջոցը ինքնահամոզումն է…

Ա՜խ, այդ ամեն ինչի «ինքնա»-ն»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ