01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ոստիկանները բիրտ ուժով բերման ենթարկեցին ԿԲ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Կենտրոնական բանկի դիմաց։

«Դիմում եմ բոլոր իրավապահ մարմիններին։ Բյուջեի կատարողականն Ազգային ժողովում սխալ ա զեկուցվում։ Զեկուցում են, թե 300 միլիարդ ուղղվել է գյուղատնեսությանը, չկա տենց բան,այդ գումարները մանիպուլյացիաներով դարձրել են առևտրային բանկերի սեփականություն։ Ես չեմ ասում իմ ու մյուսի հարցը լուծեք, ասում եմ համակարգն ավելի արդյունավետ դարձրեք, որ քաղաքացին չուզենա գնալ երկրից» , – ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Քաղաքացու խոսքից հետո, երբ սկսեց ելույթ ունենալ Ապրիլյան պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը ԿԲ-ի դիմաց հավաքված ոստիկանները բիրտ ուժով բերման ենթարկեցին նրան։

Մի խումբ ոստիկաններ ուժով դեպի ոստիկանական մեքենաներն էին քաշքշում քաղաքացիներին։

Ակցիա իրականացնող քաղաքացիներն ասացին, որ գնում են բերման ենթարկված իրենց ընկերների հետևից։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ