20 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Հրաչ Ջաբրայանի նախաձեռնությանը մասնակցելու են Կանադայի դեսպանն ու Սյունիքի մարզպետը/վիդեո/

“Դանդի Փրիշս Մեթալս Կապան” ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն  Հրաչ Ջաբրայանը սեպտեմբերի 7-ին Տորոնտոյում համաժողով է կազմակերպել, որին մասնակցելու են կանդադահայ գործարարներ, “Դանդի Փրիշս Մեթալս”-ի բաժնետերերը, հայ համայնքի ներկայացուցիչներ, հայ հոգեւորականներ, Կանադայի աշխատանքի նախարարը, Կանադայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Եգանյանը:

Համաժողովին հրավիրված եւ ելույթ է ունենալու  նաեւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Henarana.am-ի հետ զրույցում  “Դանդի Փրիշս Մեթալս Կապան”-ի գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը ասաց, որ  համաժողովի նպատակը ինչպես  Հայաստանում հանքարդյունաբերության զարգացման հեռանկարների քննարկումն է, այնպես էլ  հայրենիքում ներդրողների թիվը ավելացնելն է:

Ի դեպ, Հրաչ Ջաբրայանը Henaran.am-ին ներկայացրեց նաեւ փոքրիկ տեսանյութ, որով համառոտ ամփոփված է ընկերության աշխատանքը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ