18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մենք երբեք չենք կոտրվելու և պայքարելու ենք համառորեն. Չինարիի գյուղապետը Կարեն Պետրոսյանի մասին /վիդեո/

Հրադադարի պայմանագրի կնքումից 20 տարի անց Ադրբեջանը անցավ կտրուկ ու ոչ իրատեսական՝ դիվերսիոն քայլերի: Հայակական կողմը միշտ էլ զգոն էր, սակայն մենք երբեք չենք կրակել գյուղերի ու բնակելի տարածքների ուղղությամբ: Ազնվությունը ընդդեմ անազնվության արտահայտությունը այսօրվա համար չէ: Մենք գտնվում ենք հակամարտության ոչ ցանկալի իրավիճակում, բայց վստահ ենք, որովհետև հաղթել ենք ու պատրաստ ենք հաղթելու….
Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը վստահ է, որ չիանարեցին ճակատագրական պահին չի լքի իր գյուղը:

Մտավախություն կա, որ սահմանները լավ պաշտպանված չեն, որ սահմանամերձ գյուղի բնակիչները շատ հեշտորեն կարող են գերի ընկնել: Համացանցում վերջին օրերին անգամ մեղադրանքներ են հնչել չինարեցիների հասցեին: Այս և նմանատիպ այլ հարցերի շուրջ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանի հետ:

“Կարեն Պետրոսյանի մոլորությունը չի նշանակում, որ չինարեցիները կարող են գերի հանձնվել: Ոչ…ինքը եղել է մի քիչ թերաճ երեխա և մոլորվել է: Դա բոլորիս ցավն է՝ չինարեցիները դժվարությամբ են հաղթահարում այդ ցավը: Իսկ Չինարիում ապրող բնակիչները իրոք հերոսներ են…երբեք մենք չենք կոտրվելու և պայքարելու ենք համառորեն”,-նշեց Սաղոյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ