06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայ ժողովուրդն անուրանալի ավանդ ունի այդ հաղթանակի կերտման գործում. Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել

Մայիսյան եռատոնի կապակցությամբ Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ժողովրդին և գործող Նախագահ Բակո Սահակյանին։ Ուղերձում, մասնավորապես ասված է․

«Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի պատմության ամենանշանակալի իրադարձություններից մեկն է։ Բազմաթիվ դժվարություններից ու ծանր փորձություններից հետո այդ նշանավոր հաղթանակը մեզ համար սեփական ուժերի հանդեպ վստահության ամուր հիմք դարձավ՝ կանխորոշելով գալիք հաղթանակները։ Այս նվիրական օրը մենք փառաբանում ենք հայ զինվորին, հիշում ու ոգեկոչում ենք մեր բոլոր զոհված մարտական ընկերներին, ում անձնուրաց նվիրումը հայրենիքին ու ազատությանը կերտեց Արցախյան պատերազմի փառահեղ հաղթանակը։ Այսօր լրանում է նաև Խորհրդային Միության Մեծ Հայրենական պատերազմում տարած Հաղթանակի 75-ամյակը։ Հայ ժողովուրդն անուրանալի ավանդ ունի այդ հաղթանակի կերտման գործում։ Հայ զինվորներն ու հրամանատարները, այդ թվում՝ ծնունդով արցախցիները, պատվով են անցել մեծ պատերազմի ճանապարհը, աչքի են ընկել խիզախությամբ, հերոսությամբ, ու հավերժ փառքով են պսակել մեր ժողովրդի անունը»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ