26 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Սահմանամերձ Վահան գյուղի զինվորի կողքին

 Oգոստոսի 8-13-ն անցկացվեց «6 օր Սեւանի շուրջ» ծրագիրը»: Այն իրականացրեց  «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն՝  ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:

Ծրագրի նպատակն էր տեղական բնական եւ մշակութային ժառանգության գնահատումը, կայուն տուրիզմը տեղական եւ ազգային մշակույթի մաս դարձնելը,  մարզաբնակ երիտասարդության էկոլոգիական կրթության բարձրացումը, հոգեւոր-մշակութային եւ հայրենասիրական դաստիարակությունը։ 

Ծրագիրը մեկնարկվեց Գավառի Սուրբ Կարապետ եկեղեցուց, որտեղ մասնակիցները օրhնություն ստացան Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանից: Այնուհետեւ իրենց հետաքրքրող հարցերը երիտասարդները հղեցին եպիսկոպոսին: Մասնակիցները այցելեցին նաեւ Նորատուսի խաչքարեր:

«6 օր Սեւանի շուրջ» ծրագրի շրջանակներում մասնակիցներն  այցելեցին նաեւ սահմանամերձ Վահան գյուղ, այցելեցին N զորամաս, մեկ օր անցկացրին զինվորի հետ, ծանոթացան զինվորական առօրյային, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային:

 «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Վահան Դավթյանը  սահմանամերձ գյուղ այցելությունը հատկապես կարեւորեց հայ-ադրբեջանական լարված իրադրության պայմաններում ու հավելեց. «6 օր Սեւանի շուրջ» ծրագրի շրջանակներում գյուղապետ Գուրգեն Բալյանի հետ մասնակիցները ծաղկեպսակ դրեցին Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հուշահամալիրում, հանդիպեցին գյուղի բնակչությանը եւ երիտասարդությանը: Մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին անհրաժեշտության դեպքում միանալ հայրենիքի պաշտպանությանը»:

Ծրագրի ընթացքում իրականացվեցին նաեւ «Սեւանա լճի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով սեմինար-քննարկումներ, ինչից հետո մասնակիցները բավարար պատկերացում կազմեցին Սեւանա լճի խնդիրների վերաբերյալ: Այնուհետեւ որոշեցին Սեւանա լճի հիմնախնդիրների լուծման նպատակով հանգանակություն կատարել Սեւանա լճի վերականգնման, պահպանման եւ զարգացման հիմնադրամին: Տպավորիչ էր նաեւ Կալավան գյուղի այցելությունը, որտեղ «Թայմ Լենդ» գիտաուսումնական հիմնադրամի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրեց քարե դարի մշակույթը, կրակի ստացման եղանակները: Կալավան գյուղում մասնակիցները սովորեցին նաեւ նետ ու աղեղի օգտագործման ձեւերը, եւ իրականացվեց խաղ-մրցույթ, որից հետո շուրջ 20 կմ անտառում կազմակերպվեց արշավ: Ծրագրի ընթացքում իրականացվեցին նաեւ արշավներ Գեղարքունիքի մարզի տարբեր պատմամշակութային վայրեր, այցելություն Սեւան ազգային պարկի բնագիտական թանգարան, Գավառ քաղաքի պատկերասրահ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ