06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ցավում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը տրվեց սադրանքների, և տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ. Մակունց

Ցավում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը տրվեց սադրանքների, և տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, ԱԺ նիստի ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ միաժամանակ հայտնի միջադեպի համար ներողություն խնդրելով հանրությունից:

«Ամեն ինչ սկսվեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումից, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կողմ չքվեարկեց նախագծին: Դրանից հետո շեշտակի փոխվեց ԼՀԿ ղեկավարի վարքագիծն ԱԺ դահլիճում:

Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ Էդմոն Մարուքյանն ԱԺ նիստերի դահլիճում հնչեցրեց սեռական բնույթի հայհոյանք՝ ԱԺ փոխնախագահի հասցեին: Այնուհետև ներողություն չհնչեց: Շաբաթներ շարունակ ԼՀԿ-ն փորձում է սադրել «Իմ քայլին» և այն ներքաշել որոշ գործողությունների մեջ», – ասաց Լիլիթ Մակունցը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ