23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ պատմության մեջ աննախադեպ բան է տեղի ունեցել՝ որևէ արձագանք չկա. սա հեղափոխության առաջնորդի պրոբլեմն է․ Մարուքյան

 

Հայաստանի պատմության մեջ աննախադեպ բան է տեղի ունեցել՝ որևէ արձագանք չկա, ԱԺ-ում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով առավոտյան իր և Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքին։

«Երեք ժամ և ավելի մենք չտեսանք որևէ արձագանք, որը հարիր է ժողովորդավարական քաղաքական համակարգին։ Կարծում եմ, որ ոտնահարվել են ժողովրդավարության հիմքերը, հեղափոխության հռչակված արժեքները և կարծում եմ, որ Հայաստանի պատմության մեջ աննախատդեպ բան է տեղի ունեցել», – ասաց Մարուքյանը։

Նա նշեց՝ թեև պատգամավորները ծեծի ենթարկվել են նաև նախկինում, ինքը չի հիշում, որ որևէ խմբակցության ղեկավար ծեծի ենթարկվեր;

«Ինչքան հիշում եմ՝ խմբակցության ղեկավարի դեռ հետևից, կողքից չեն խփել։ Ինչ եղել է՝ քաղաքական ա, պետք է լինի քաղաքական գնահատական», – ասաց նա։

Միևնույն ժամանակ, Մարուքյանն ընդգծեց՝ միայն քաղաքական գնահատականը բավարար չէ, դրան պիտի հետևեն գործողություններ։

«Միջադեպն ունի հետևանքներ, քաղաքական հետևանքներ։ Այն, ինչ տեղի է ունեցել, մեծ հաշվով մեր պրոբլեմն էլ է, բայց ավելի շատ հեղափոխության առաջնորդի պրոբլեմն է։ Մենք հիմա կլքենք նիստերի դահլիճը և ապագայում՝ կախված քաղաքական գնահատականներից և հետևանքներից, կանենք եզրահանգումներ, կորոշակիացնենք մեր անելիքները և կհասկանանք՝ ինչպես ենք աշխատելու այս խորհրդարանում», – ասաց Մարուքյանը, ինչից հետո ԼՀԿ-ն լքեց դահլիճ։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ