23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լինելով աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը, գնում ենք դեպի անդունդ, Հունգարիայի՛ց ամաչեք և ամոթից գետինը մտեք

«Թավշյա հեղափոխություն» կոչվածով ՀՀ կառավարությունում և «Ազգային ժողով» կոչվածում ոմանք իշխանության են եկել նաև Լանզարոտի և Ստամբուլյան կոնվենցիաների վավերացմանը հասնելու նպատակով:

Ինչպես զգուշացրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Լանզարոտի կոնվենցիայի վավերացման դեպքում Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի համակարգ առաջին անգամ կներմուծվի «սեռական կողմնորոշում» հասկացությունը, այս կոնվենցիայի վավերացումը հեշտացնելու է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը: Ստամբուլյան կոնվենցիան նույնպես կիրառում է «սեռական կողմնորոշում» հասկացությունը:

Դիմում եմ մեր ողջ ժողովրդին` մտածեք, թե ուր ենք հասել, և ովքեր են մեր իշխանավորները:

301թ. քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած Հայաստանը պատրաստվում է վավերացնել Լանզարոտի կոնվենցիան, Փաշինյանական իշխանությունը սկսել է նաև Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթաց` սկսելով այն կառավարությունից, սակայն կոնվենցիան դեռ Սահմանադրական դատարան չներկայացնելով, քանի դեռ, ինչպես նախատեսել է, իր նախաձեռնած սահմանադրական հանրաքվեով, խաբված զանգվածների «Այո»-ով ՍԴ-ի հարցերը չի լուծել: Նոր կորոնավիրուսի համավարակն առժամանակ խանգարեց դրան:

Հունգարիայի տարածքում քոչվոր հունգարները բնակվել են 9-րդ դարի վերջից, այդ ժամանակ երկիրը դեռ գտնվել է նախնադարյան-համայնական կարգերի քայքայման վերջին փուլում: Հունգարիան քրիստոնեություն (կաթոլիկություն) է ընդունել 11-րդ դարում: Սակայն… «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի տեղեկացմամբ, օրերս «Հունգարիայի խորհրդարանը մերժել է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը՝ որոշում ընդունելով սատարել կառավարության այն դիրքորոշմանը, որ կոնվենցիան նպաստում է կործանարար գենդերային գաղափարախոսության տարածմանն ու ապօրինի միգրացիային սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով։

Ընդունված որոշման մեջ կոչ է արվում կառավարությանը այլևս չգնալ կոնվենցիայի վավերացմանը և նպաստել, որպեսզի Եվրամիությունը անի նույնը»:

Թվում է, թե Հունգարիան պետք է Հայաստանից սովորեր, դասեր առներ, բայց ճիշտ հակառակ վիճակն է: Դե հիմա մտածեք, թե ուր է հասել աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը և քաղաքակրթության բնօրրան Հայաստանը, և ում մեղքով է հասել:

Արթուր Հովհաննիսյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ