13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Պարզապես անմարդկային, սեփական պատմությունը չիմացող, չհարգող մարդկանց քայլ է, ի դեմս մեր երկրի ղեկավարության. Լևոն Քոչարյանը՝ հոր խափանման միջոցի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը չգիտի, թե ինչու են հենց այս պահին նախկին վարչապետները ներկայացել դատարան և անձնական երաշխավորություն են ներկայացնում՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար։

«Չեմ կարող ասել։ Ինձ թվում է՝ մարդիկ էս ընթացքում հասկանում են, թե ինչքան աբսուրդ է էս ամեն ինչը, ինչքան անհեթեթ է մեղադրանքը, բայց դրանից անհեթեթ է խափանման միջոց կալանքը։ Եվ, որ նայում ենք, Շուշիի ազատագրման օրը 28 տարի առաջ մարդիկ ինչով էին զբաղված, ինչեր են արել, ու ականատես ենք լինում, որ դատարանում երկու երիտասարդ դատախազ ասում են, թե էս մարդը կարող է փախնի։ Հասկանում եք, թե ինչ անհեթեթ է։ Դա պարզապես անմարդկային, սեփական պատմությունը չիմացող, չհարգող մարդկանց քայլ է, ի դեմս մեր երկրի ղեկավարության», – ասաց Լևոն Քոչարյանը։

 
 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ