08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ակնկալիքը մեկն է, որ Շուշիի ազատագրման օրը Արցախի հերոսը ազատ արձակվի․ Էդուարդ Շարմազանով

Ես իմ ընկերների հետ առաջին իսկ օրվանից դատապարտել և դատապարտում եմ Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանավորումը։ Այսօրվա ակնկալիքը մեկն է, որ Շուշիի ազատագրման օրը Արցախի հերոսը ազատ արձակվի։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Այսօր խորհրդանշական օր է և կարծում եմ դատավորները և դատարանները պետք է գործեն ոչ թե Նիկոլ Փաշինյանի հրամանով այլ պետք է գործեն Հայաստանի  օրենքներով սահմանադրությամբ և խղճով։ Երկրորդ նախագահի անազատության մեջ մնալը խայտառակություն է։ Եթե ամեն ինչ լիներ օրիանական, Ռոբերտ Քոչարյանը ոչ մի վայրկյան չպետք է գտնվեր անազատության մեջ»,- ասաց Շարմազանովը։

Մանրամասն՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ