06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Այսօր Երկրապահի օրն է. Փա՛ռք ու պատիվ Հայաստանի և Արցախի անկախ պետականություն կերտած, ազգային բանակ ստեղծած պետական ու քաղաքական գործիչներին». Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Երկրապահի օրն է: Անհերքելի է Երկրապահ կամավորականների ներդրումը մեր երկրի անկախության ձեռքբերման և կայացման գործում: Երկրապահը եղել է բանակի հիմքն ու հիմնաքարը, հենարանն ու կադրային բանկը:

Վազգեն Սարգսյանի առաջնորդությամբ, Եռաբլուրում ամփոփված քաջերի, և կենդանի հերոսների ջանքերով հայ ժողովուրդը կայացրել է Հայաստանի անկախությունը, Արցախի անկախ Հանրապետությունը: Այս գեղեցիկ տոնով, մեկնարկում են մայիսյան հաղթանակները, այս օրով ենք սկսում թերթել Հայոց նորագույն պատմության հաղթական էջերը:

Մայիսի 8-ը, որպես երկրապահի օր նշելու որոշումը կայացվել է ԵԿՄ 3-րդ համագումարում` 1997 թ-ի նոյեմբերին: Հետագայում, 2002թ. փետրվարին ՀՀ ԱԺ որոշմամբ երկրապահի օրն ընդգրկվել է ՀՀ պետական տոնացույցում:

Շնորհավորելով երկրապահի օրվա առթիվ, մաղթում եմ մեր ժողովրդին խաղաղություն, առողջություն և երջանկություն:

Հավերժ փա՛ռք և անմար հիշատակ հայրենիքի պաշտպանության համար ընկած քաջ մարտիկներին,

Փա՛ռք ու պատիվ Հայաստանի և Արցախի անկախ պետականություն կերտած, ազգային բանակ ստեղծած պետական ու քաղաքական գործիչներին, ազատամարտի հերոսներին, սպաներին ու զինվորներին»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ