05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Բացառում եմ, որ բանակցային սեղանին կա փաստաթուղթ. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, Հանրային ՀԸ «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» ծրագրի ընթացքում անդրադառնալով ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի՝ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությանն ու վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը, նշել է․ «Շահարկման առիթ դարձած մտահոգությունները փարատվեցին և ես բացառում եմ, որ սեղանի վրա փաստաթուղթ կա։

Արցախի հիմնախնդրի հետ կապված մենք միշտ մտահոգություններ ունենք,  Ռուսաստանի արտգործնախարարի՝ Արցախի վերաբերյալ հայտարարություններից հետո խմբակցությունը որոշել է քննարկել հարցը․

Ես չեմ կարծում, որ Հայաստանում կլինի իշխանություն, որը Արցախի հարցում կգնա ոչ հայանպաստ լուծման: Սակայն մի բանը, եթե շատ է քննարկվում, ապա մենք որպես խորհրդարանական ուժ, պետք է մեր մատը այդ զարկերակի վրա պահենք, որ հասկանանք՝ ինչ է կատարվում»:

Էդմոն Մարությանը համոզված է, որ որևէ իշխանություն չի կարող իր վրա բեռ վերցնել և Հայաստանի ժողովրդից գաղտնի բանակցություններ ունենալ։  Ըստ նրա՝ կգա ժամանակը և իշխանությունը փակ կամ բաց ձեւաչափով կներկայացնի, թե ինչ է բանակցում:

«Եթե կասկած ունենայի, առաջին աղաղակողը ես կլինեի, բայց որպես խորհրդարանական ուժ՝ ես չեմ կարող իրավիճակին չտիրապետել: Արցախի խնդիրը միշտ ներքաղաքական գործիք է եղել: Ինչ հիշում եմ՝ խոսակցություններ են պտտվում, թե հողերը հանձնում են, բայց փաստը մնում է փաստ, որ ոչ մի հող դեռ չի հանձնվել: Հիմա, թե ինչ է խոսվում, կամ չի խոսվում, ինձ շատ քիչ է հետաքրքրում»,- ասել է Էդմոն Մարուքյանը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ