17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կառավարությունը դպրոցների, մարզադպրոցների կառուցման համար գումար հատկացրեց

ՀՀ կառավարության մայիսի 7-ի նիստում որոշում կայացվեց ԿԳՄՍ նախարարությանը բյուջեով հատկացված միջոցներից 743 մլն 769 հազար դրամ հատկացնել Քաղաքաշինության կոմիտեին՝ ուսումնական և մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացի կազմակերպման համար:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից արդեն կնքվել են «Երևանի Լեոյի անվան N 65 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Վաղարշապատի Մովսես Խորենացու անվան N 10 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Վեդիի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքային պայմանների բարելավման, թվով 20 հանրակրթական ուսումնական հաստատությունների մարզադահլիճների վերակառուցման, ինչպես նաև Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի և Հրանտ Շահինյանի անվան  սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրերը։

Որոշման ընդունման անհրաժեշտությունն ելնում է նաև այն հանգամանքից, որ որոշ ուսումնական և մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման համար 2019 թվականին արդեն կազմվել են նախագծեր և 2020 թվականին անհրաժեշտ է դառնում այդ շինությունների կառուցման/վերակառուցման աշխատանքների կազմակերպումը։ Այդ հաստատություններն են՝ Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը, որի համար նախագծված է հանրակացարանային նոր մասնաշենքի կառուցում, ք. Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջը եւ «Վարդենիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը։

Վարդենիսի միջնակարգ դպրոցի կառուցման համար ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի N 1553-Ն որոշմամբ հատկացվել է 70519,7 հազար դրամ գումար, սակայն պայմանագիրը կնքվել է 12․12․2019թ․ եւ ժամանակի սղության պատճառով շուրջ 47 մլն դրամ չի իրացվել և վերադարձվել է ՀՀ պետական բյուջե, ինչից էլ առաջացել է այս աշխատանքների համար լրացուցիչ հատկացնել 47054,8 հազար դրամ գումար։

Ք. Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի հիմնանորոգման ավարտական աշխատանքների համար ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով հատկացվել է 460,004.8 հազար դրամ, սակայն քանդման աշխատանքների ընթացքում  անցքավոր ծածկի սալերի հենման տեղերում, վերին հատվածներում, լայնական ուղղությամբ  երեւացել են արտահայտիչ ճաքեր, ինչի հետեւանքով էլ անրաժեշտություն է առաջացել կատարել ծածկի սալերի լրացուցիչ ուժեղացման և կրող միջնապատերի ամբողջական, երկկողմանի տորկրետացման աշխատանքներ: Արդյունքում, նախագծային փոփոխությունների  նախահաշվային արժեքը կազմել է 57468,9 հազար դրամ և ստացել է քաղաքաշինական փորձաքննության դրական եզրակացություն:

Այսպես, որոշման նախագծով նախատեսվում են հետևյալ կառուցման/վերակառուցման աշխատանքները․

ՀՀ Արագածոտնի մարզի «Վարդենիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառուցում,

ՀՀ Լոռու մարզի ք. Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի վերակառուցում,

ՀՀ Երևան քաղաքի Օլիմպիական հերթափոխի պետական  մարզական քոլեջի հանրակացարանային նոր մասնաշենքի կառուցում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ