13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ես էլ եմ համաներմամբ բանտից դուրս եկել, բայց համաներումը համարում եմ շատ վատ գործիք․ Փաշինյան

Խորհրդարանում ԼՀ խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանից, թե ինչո՞ւ է 21 տոկոս աճել հանցագործությունների թիվը։  

Փաշինյանն ընդգծեց, որ դա մի քանի պատճառ ունի, ինչպես համակարգային, այնպես էլ մի շարք այլ, ինչպես, օրինակ, համաներումը։ Նա նկատեց, որ հեղափոխական կառավարության նկատմամբ քաղաքական ճնշում էր գորածդրվում համաներման հետ կապված:

«Դա նաև դրա արդյուքններից մեկն է», – ասաց նա։ 

Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է համաներումը համարում ոչ արդյունավետ գործիք:

 «Ես էլ եմ համաներմամբ բանտից դուրս եկել, բայց, ընդհանուր առմամբ, համաներումը համարում եմ շատ վատ գործիք, որովհետև գործնականում համաներմամբ ազատվածների 60-70 տոկոսը առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում բռնվում է նոր հանցանք կատարելիս», – ասաց Փաշինյանը:

 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ