06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ստախոսը դու ես, ոչ թե Հոմերոսը». Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինքը սուտ է տարածում՝ խեղճ Հոմերոսին ու Սոֆոկլեսին էլ ստախոս անվանում։

Ականատես ենք Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենաինքնասիրահարված, ոչ կոմպետենտ, ստախոս ու մարդկանց մոլորության մեջ պահող կառավարության ղեկավարի ելույթին։

Ինչքա՞ն կարելի է ես, ես, ես-երը լսել : Երկու տարի է կամ աննախադեպ է, կամ՝ ես։

Փաշինյան, ձախողել ես ամեն բան, իսկ Արցախի հարցի քո լուծումից ամոթ է, գոնե մի խոսիր:

Դիրքորոշում հայտնելուց առաջ՝ նախ այն պետք է ունենալ, իսկ դու իզմեր չունես։

Ավելի մանրամասն այսօրվա խայտառակությանը դեռ կանրադառնամ։

Ինքը սուտ է տարածում, խեղճ Հոմերոսին ու Սոֆոկլեսին էլ ստախոս անվանում։
Հ.Գ. Օտարերկրյա մամուլին հղում անելուց առաջ, կարող ես հղում անել օտարերկրյա այն բազմաթիվ լրատվամիջոցներին, որոնք նշում են Հայաստանում քաղաքական բռնաճնշումների, քաղբանտարկյալների,
ներդրումների բացակայության և քո ոչ կոմպետենտության մասին։

Հ.Հ.Գ.Խեղճ Հոմերոս ու Սոֆոկլես։Դուք Նիկոլին ի՞նչ էիք արել, որ ձեզ էլ ստախոս անվանեց։

Այստեղ են ասել, ստախոսը Հոմերոսը չէ, ստախոսը դու ես, պարոն աննախադեպ»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ