23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Իզուր մի վնասեք Ձեր չեղած հեղինակությունը». Արթուր Թովմասյանը՝ իշխանությանը

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եթե նոր ասելիք չունեք, պարոնայք իշխանավորներ և երեսփոխաններ, պարտադիր չէ` գրեք… Փառասիրությունն էլ սահման ունի… Իզուր մի վնասեք Ձեր չեղած հեղինակությունը…
Շատ մարդիկ են կարդում ձեր գրածները, որոնք ձեզնից հարյուր անգամ խելոք ու փորձառու են, բայց չեն տառապում ցուցամոլությամբ, ու անպայման անմիտ ստատուս գրելու մոլուցքով…

Եթե մի քիչ մտածելու ունակություն ունենայք, կլռեիք, այդպիսով գոնե խելոք մարդու տպավորություն թողնելով: Լավ, մարդ էնքան հիմար լինի, որ չգիտակցի իր հիմարությունը…

Այսօր Հայաստանը արդեն դարձել է հիմարների համար իրենց անմիտ ու վնասակար մտքերը տարածելու, իրենց ցույց տալու, իրենք իրենցով հպարտանալու վայր, երբ մի հոգեկան հիվանդ իր փտած ուղեղի ժանգն է տեղադրում ֆեյսբուքում, ով գիտի` ինչ նպատակով կամ ում պատվերն է կատարում, ինչպես են հայտնվում մի քանի նման հիվանդներ ու իրենց իմաստունի տեղ դրած քննարկում մի բան, որը պարզապես անհեթեթություն է…
Թեև չեմ բացառում, որ գրանցվում են տարբեր անուններով և հետաքրքրության պատրանք ստեղծելու նպատակով սեփական անմիտ կարծիքները զետեղում այդ անուններով…

Այսօր արդեն հաստատապես կարելի է ասել, որ ՖԲ-ն այլևս զուրկ է ճշմարտությունից, այն ևս նվաճեցին ամբոխավար ու կարիերիստ ջահելները, որոնց հետ մեծ հույսեր են կապում հուսահատված ամբոխները…

Հ.Գ. Տխմարը մի առավելություն ունի խելոքի հանդեպ, ինքն իրենից մշտապես գոհ է:
Նապոլեոն»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ