23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով կրկնակի վարակման 3 դեպք

ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով կրկնակի վարակման 3 դեպք: Այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Հիմա ակադեմիական մեծ դեբատ է գնում, թե արդյո՞ք դա կրկնակի վարակ է, թե՞ եղել է վիրուսի ապաակտիվացում, հետո՝ ակտիվացում, կամ վիրուսի ոչ ակտիվ մասնիկների առկայությունն է հյուսվածքներում, երբ վիրուսը չի բազմանում, սակայն այն առկա է բջիջներում: ՀՀ-ում եղել է նման 3 դեպք, որոնց մոտ վիրուսը հայտնաբերվել է դուրսգրումից մոտ 2 շաբաթ հետո»,-ասաց նա՝ նշելով, թե այդ քաղաքացիները որևէ գանգատ, ախտանիշ չունեն, այժմ մեկուսացված են:

Դիտարկմանը՝ եթե կրկնակի վարակված քաղաքացիները ախտանիշ չեն ունեցել, ինչու՞ է կրկնակի թեստավորման անհրաժեշտություն առաջացել, Թորոսյանն արձագանքեց. «Հատուկ այդ հարցի պատասխանը ստանալու համար փորձնական թեստ ենք արել մոտ 50 քաղաքացու և հայտնաբերել ենք որոշների մոտ»,-նշեց նա:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ