Կառավարությունը խուսափում է քաղաքացիներին աջակցություն տրամադրելուց․ Մարուքյան
![](https://henaran.am/wp-content/uploads/2020/05/F76D4604-BB8F-4FAF-84E8-AD107C4B6E9F.png)
ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով քաղաքացիներին 100 հազարական դրամ տրամադրելու հարցին, նշեց, որ կառավարությունը բացելով գործունեության ոլորտները խուսափում է քաղաքացիներին ուղղակի ֆինանսական աջակցություն տրամադրելուց:
Մարուքյանը նշեց, որ իշխանությունը տարբեր կեղծ օրակարգերով փորձում է շեղել քաղաքացիների ուշադրությունը այդ հարցից, իսկ իրենք կրկին ցանկանում են անդրադառնալ իրական թիվ 1 օրակարգին:
«Տեսեք ինչերի միջով ենք մենք անցել նախորդ շաբաթ` Ucom ընկերություն, խուզարկություններ, Գագիկ Խաչատրյանի որդին պետք է կալանավորվի, մեկ էլ չի կալանավորվում, մեկ էլ լուր է գալիս, որ ինքը փախավ էլի, կամ մեկ էլ հոփ հանդես է գալիս Միքայել Մինասյանը եւ ասում է, որ Արթուր Վանեցյանը եկել է Հռոմ ու իրեն առաջարկել է փող վճարել: Բայց այս ամեն ինչը ձեզ հետ կապ չունի, ձեր խնդիրների հետ կապ չունի եւ երկու տարի շարունակ իշխանությունները այս խնդիրները պետք է լուծեր, այսինքն` պետք է բռնեին եւ դատեին նրանց, եթե ապացույցներ ունեն»,- ասաց նա:
Մարուքյանը նշեց, որ Կառավարությունը գումար բաժանելով լավություն չի անում, այլ վերադարձնում է քաղաքացիների կուտակած, աշխատած փողը:
«Լավ չունեք 100 հազար, տվեք 60 հազար, կամ ում որ աջակցել ենք, նրանց մի տվեք»,- ասաց նա: