31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀ-ն կարիք ունի ուժեղ լիդերի, ով գտնվում է բանտարկության մեջ. Միհրդատ Մադաթյան

«ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնի ղեկավար, հոգեբան, նեյրո-լինգվիստիկ ծրագրավորող Միհրդատ Մադաթյանը բաց նամակ է հղել դատավոր Աննա Դանիբեկյանին, որում ասվում է․

«ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՆՆԱ ԴԱՆԻԲԵԿՅԱՆԻՆ

Հարգելի տիկին Դանիբեկյան։
Համոզված եմ, որ ուշի ուշով հետևում եք և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր լրահոսին և լիարժեք կարողություններ ունեք սթափ գնահատելու իրավիճակը։

Արդեն ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունները գտնվում են պատային իրավիճակի մեջ և մոտ ապագայում, լիարժեք հասկանալով, որ իրենց ազգադավ պլանները իրագործելը դառնում է անհնար, ի ուրախություն ամբողջ հայ ազգի, լքելու են մեզ։

Ուզում եմ հավատալ, որ օրվա իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի ճնշումների ներքո ստիպված եք եղել ընդունել որոշումներ, որոնք միգուցե այնքան էլ համահունչ չեն եղել Ձեր համոզմունքների և ՀՀ օրենսդրոության հետ։ Ուզում եմ հավատալ, որ խոր հարգանք ունեք Արցախի նախագահների և ՀՀ վարչապետների նկատմամբ։ Ուզում եմ հավատալ, որ խոր հարգանք եք տածում Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, սակայն այլ տարբերակ չեք ունեցել, քան կատարել վերևից իջեցված խիստ հրահանգները։ Ուզում եմ հավատալ, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցում շարժվել եք բացառապես Նիկոլ Փաշինյանի հրահանգներով, որպեսզի խուսափեք անձնական որոշակի հաշվեհարդարներից… Բոլորս էլ մարդ ենք և ոչ բոլորն են օժտված հերոսի հոգեբանությամբ։

Համոզված եմ, որ ինքներդ էլ Ձեր կյանքում ավելի ուժեղ և ճշտապահ մարդ չեք հանդիպել և խոր համոզմունք ունեք, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվելով ազատության մեջ, պարտաճանաչ կներկայանա տեղի ունեցող բոլոր դատերին և մաքսիմալ օգնություն կցուցաբերի, իր համար տհաճ այս գործընթացին։

Ամեն դեպքում՝ կատարվածը այլևս հետ չես բերի, սակայն որոշ բաներ կյանքում միշտ հնարավոր է լինում ուղղել։ Արդեն հիմա, երբ իրավիճակը զարգանում է լույսի արագությամբ և այսօրվա իշխանությունը սրնթաց գահավիժում է բոլոր ոլորտներում, կարծում եմ ժամանակն է խորհել և վերջապես օրենքի տառին համապատասխան որոշում ընդունել, ինչը ողջունելի կլինի՝ արդեն հանրության մեծամասնության կողմից։

Մայիսի 8-ին Դուք նշանակել եք դատական նիստ, որի ընթացքում հնարավորություն ունեք վերջապես ուղղակի շարժվել օրենքի ուժով, այլ ոչ քաղաքական պահանջներով, այն էլ մի ուժի, որի նավը արդեն կիսով չափ սուզվել է և ակտիվ խորտակման փուլում է։

Այսօր Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի ուժեղ և ազնիվ լիդերի, ով Ձեր որոշմամբ գտնվում է բանտարկության մեջ և ինչի պատճառով այսօր տուժում են ՀՀ բոլոր, նույնիսկ այսօրվա իշխանամետ քաղաքացիները։ Հուսամ հասկանում եք այն պատասխանատվության չափը, որը այս պահին դրված է Ձեր ուսերին։

Խնդրում եմ իմ այս նամակը չընկալել որպես խորհուրդ կամ հորդոր, որի իրավունքը ես չունեմ։ Ուղղակի ցանկացա Ձեր ուշադրությունը հրավիրել հավաքական փաստերի վրա։ Շնորհակալ եմ ուշադրություն հատկացնելու համար։

Հարգանքներով՝ Հոգեբանական Գիտությունների Միջազգային Ակադեմիայի պատվավոր անդամ, ՌԴ Արհեստավարժ Հոգեթերապևտների Լիգայի գործող անդամ և միջտարածաշրջանային դասախոս, «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնի ղեկավար, հոգեբան, նեյրո-լինգվիստիկ ծրագրավորող՝ Միհրդատ Մադաթյան»։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ