23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Նիկոլը և երկրում ստեղծված անկառավարելի քաոսը. Դատարկաբան ամբոխավարը».Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախ ուզում եմ հիշեցնել որ Մայիսի 1-ին աշխարհի 140 և ավելի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, նշվում է Աշխատանքի և աշխատավորների միջազգային տոնը:
Շնորհավորում եմ աշխատանքին նվիրված և աշխատանքի կարևորությունը գնահատող բոլոր մարդկանց, Ձեզ համբերություն:

Նիկոլը և երկրում ստեղծված անկառավարելի քաոսը.
Դատարկաբան ամբոխավարը։

Նախաբան.
Убедительная просьба, в общении с народом руководствоваться Конституцией, а не камасутрой.

Եթե իշխանության աղբյուրը ոչ թե ժողովուրդն է, այլ ամբոխը, ապա տրամաբանական է, որ ամբոխավարի իշխանության պայմաններում ամբոխն իջեցվում է ոհմակի մակարդակի։ Արդեն մի քանի օր է՝ ՀՀ-ում տեղի են ունենում չափազանց վտանգավոր երևույթներ, որոնք շատերն անմիջականորեն կապում են Նիկոլի «սամասուդի» կոչերի, երկու տարվա ընթացքում գեներացված ագրեսիայի և ատելության մթնոլորտի հետ։ Որպես հիմնավորում՝ վկայակոչում են այն, որ Հայաստանում երկրի թիվ մեկ պաշտոնյան իր «լայվերում» խոսում է մարդկանց տներից հանելու և «սամասուդ» անելու հնարավորության մասին։ Ստեղծված ատելության արմատներն ագրեսիայի և թշնամանքի այն չափաբաժնի մեջ է, որը երկու տարի շարունակ ներարկվում է հասարակության մեջ։ Սա նաև հանրությանը տարբեր շերտերի բաժանելու երկարատև փուլի հետևանքն է։ Չնայած հնչող գնահատականներին և տարբեր քաղաքական գործիչների կողմից ներկայացվող մոտեցումներին՝ ունենք այնպիսի իրավիճակ, երբ ՀՀ քաղաքական ղեկավարությունը գործի է դրել տոտալ անտարբերության գործելաոճը։ Ըստ էության՝ Նիկոլը չի ցանկանում որևէ այլ կարծիք լսել, ընդունել սեփական սխալը կամ փորձել ուղղել դա։ Ըստ էության, Նիկոլի անտարբերությունը պայմանավորված է նրանով, որ նա փաստացի ոչ մի ասելիք չունի և չի կարողանում կատարվածին տալ հստակ գնահատականներ, երեկվա կոմունալ համերաշխության բանաձևի լայվը վկա, որում ըստ էության կառավարությունը հնարավորություն է ստանում ձեռքերը լվանալ և հայտարարել, որ ինքը փողը տվել է, բայց վատ հարևաններն ու բարեկամները չօգնեցին իրենց չունևոր հարազատին և դու հպա՛րտ քաղաքաց սահուն կերպով դառնում ես չուզող ու չկամեցող քաղաքացի։ Երկրում ստեղծված է անկառավարելի քաոս, երբ օրը ցերեկով մարդ են «մորթում» և գրոհում այն հիվանդանոցը, որտեղ այդ պահին գտնվում է ոստիկանապետը, կառավարական «դաչաներում», ըստ մամուլի հրապարակումների՝ փարթիներ են կազմակերպվում, ու ջահելական հրմշտոց կազմակերպում․ ինչպես քաոս չանվանել այն փաստը, երբ արտակարգ դրության պայմաններում տեղեկատվություններ են շրջանառվում արտակարգ դրության թիվ մեկ պատասխանատուի՝ պարետի, հրաժարականի մասին։
Նշված փաստերը միմյանց հետ համադրելով՝ ունենում ենք մոտավորապես հետևյալ կոլաժը․ Նիկոլը գտնվում է քաղաքական փակուղու առջև, նա կորցրել է երկրում տիրող զարգացումների ընթացքը կառավարելու ղեկը, արտաքին ճակատում տեղի ունեցող դիվանագիտական ապտակները, ինչպես նաև հայտնի դարձած ծխախոտային «կարտելի» դեպքը խոսում են միջազգային ձախողումների փաստի մասին։

Հ.Գ. Պետք է փաստեմ, որ, երբ հասարակությանը պառակտում ես յուրայինների ու թշնամիների, երբ ամենօրյա ռեժիմով ագրեսիա ու ատելություն ես տարածում, երբ խոսքդ կազմված է անընդունելի ու վիրավորական արտահայտություններից, երբ հանցագործներին պատերին ծեփելու փոխարեն՝ քաղաքական հակառակորդներին ես ծեփում ու փռում, արդյունքում՝ ունենում ես այն, ինչին ականատես ենք այժմ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ