05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ոնց ժողովրդով բերել, ձեզ այդտեղ նստացրել ենք, էդ ժողովրդով էլ ձեզ կհանենք ու կշպրտենք դուրս, խելքներդ գլուխներդ հավաքեք. Հայկ Բարսեղյանն՝ իշխանությանը

Քաղաքացիական ակտիվիստ Հայկ Բարսեղյանը, որն այսօր կառավարության դիմաց ակցիա էր անում, ֆեսյբուքյան ուղիղ եթերում հայտարարեց՝ ակցիաները շարունակական են լինելու:

«Ակցիան թող լինի շատ փոքրիկ նախազգուշացում , որ իրանք հասկանան՝ ամեն հիմարություն հեշտ չի մարսվելու։ Մի քիչ սպասելու եմ, որպեսզի որոշում կայացնեմ՝ էլ ինչ կարելի է անել», – ասաց Հայկ Բարսեղյանը։

Նա շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր իրեն այսօր սատարում էին։

Բարսեղյանը նաև դիմեց իշխանությանը։

«Ոնց ժողովրդով բերել, ձեզ այդտեղ նստացրել ենք, այ էդ ժողովրդով ձեզ կհանենք ու կշպրտենք դուրս, խելքներդ գլուխներդ հավաքեք, հասկացեք, որ չեք մարսելու ամեն հիմարություն, հասկացեք, որ պոպուլիզմով երկիր չեք կառավարելու ու եթե դուք չեք կարող կառավարել երկիրն առողջ, հրաժարական տվեք: Եթե դուք գիտակցում եք ձեր տխմար կառավարումը, ընդունեք ձեր սխալը, դրա մեջ վատ բան չկա», – ասաց նա։

Հայկ Բարսեղյանը զգուշացրեց՝ հաջորդ ակցիան այսօրվանի նման չի լինելու, լինելու է շատ ավելի ծանր։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ