Ինչու՞ է պրիմադոնան թաքնվում. նոր երգ /վիդեո/
Յուրմալայում ընթացող “Նոր ալիք” երաժշտական մրցույթի չորրորդ օրը մրցութային չէր եւ նվիրված էր ր Ալլա Պուգաչովային: Ամբողջ երեկոյի ընթացքում անվանի աստղերը կատարում էին նրա երգերը:
Իսկ օրվա հերոսը բեմում հայտնվեց միայն համերգի վերջում, երգելով 4 երգ եւ եւս մեկը՝ հանդիսատեսի խնդրանքով, քանի որ հանրությունը նրան բաց թողնել չէր ուզում: Այս երգերից մեկի կատարումը՝ “Нас бьют, мы летаем” նոր էր:
Ի տարբերություն իր գործընկերների, Պուգաչովան բեմից դուրս թաքնվում էր տեսախցիկներից: Համերգից առաջ էլ չնայած ժամանեց նրա սպիտակ լիմուզինը, բայց երգչուն այնտեղ չէր: Նա ժամանեց միայն իր ելույթից րոպեներ առաջ՝ ստեղծելով մի մեծ խառնաշփոթ:
Նշենք սակայն, որ Պուգաչովան կենդանի իր կատարումներով հուզեց բոլորին՝ հուզվելով նաեւ ինքը: