Իրական կամասուտրան` սիրո արվեստ
Կամասուտրան հին հնդկական աշխատություն է: Այն գիտություն է կամայի (սիրո, էրոտիկ ցանկության) մասին, եւ զգալի տեղ է զբաղեցրել Հնդկաստանի հին եւ միջնադարյան մշակույթում:
Կամասուտրայի հեղինակն է Վատսիյանան: Ենթադրվում է, որ հեղինակը ապրել է III-IV դարերում, հավանաբար Քուշանյան թագավորությունում:
Ներկայումս հսկայական թիվ են կազմում կեղծվածները, փողոցային կարդացողի համար նախատեսված ֆանտազիաներով հարուստ ազատ վերարտադրությունները, որոնք ’’կամասուտրա’’-ն մոտեցրել են էժանագին սիրավեպերին:
Իրականում կամասուտրան նկարագրում է ընդամենը 64 սեքսուալ դիրք, անվանելով այն սիրո արվեստ: Գրքում գրված է, որ կա սիրով զբաղվելու 8 ձև, և ամեն ձևում սիրով զբաղվելու 8 դիրք: Կամասուտրայում դրանք անվանվում են 64 արվեստներ:
Ի սկզբանե կամասուտրան նկարազարդ չի եղել, եվ շատ դիրքեր այնտեղ նկարագրված չէին: Շատ էրոտիկ մանրանկարներ, և մոգոլյան էրոտիկ գեղանկարներ վերագրում են Կամասուտրայի նկարազարդմանը:
Բայց, միևնույն է, կամասուտրան հավերժ կմնա որպես սեքսուալության դասագիրք, և սեքսի պատմության հուշարձան: