02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Վրացիներն ու հայերը պետք է խելամիտ ձևով պայմանավորվեն խաղի կանոնների մասին

՛՛Նորավանք՛՛ գիտակրթական հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությանը չի կարծում, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների վրա բացասական հետևանքներ կունենան նրանց՝ տարբեր տնտեսական միավորումներում գտնվելը: ՛՛Հակառակը նման իրադրությունից կարող են օգտվել և վրացիները, և հայերը, եթե խելամիտ ձևով տնտեսապես պայմանավորվեն խաղի կանոնների մասին: Երբ նախագահն այցելեց Վրաստան, տպավորությունն այնպիսին էր, որ որոշակի համաձայնություններ ստեղծվել են: Սա միայն ու միայն կարող է նպաստել, և ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հարությունյանը: 

Նշենք, որ Վրաստանն արդեն ստորագրել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, իսկ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է:  ՛՛Որևէ խոչընդոտ չի լինելու մեր տնտեսական հարաբերություններում: Մենք սահմաններ ունենք, կարող ենք եվրոպական ապրանքները ներմուծել Վրաստանից, և հակառակը՝ Եվրասիականը՝ Վրաստան:

Սա բիզնեսմենների ֆանտազիայից ու կարողություններից է կախված, որևէ անհնարին բան սահանն անցնելու և պիտակներ կպցնելու խնդրում չկա՛՛,-ասաց Գագիկ Հարությունյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ