06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Facebook-ը ներկայացրել է ‘’Պահել’’ կոճակը` ավելի ուշ նորություններ կարդալու և այլ նյութեր դիտելու համար

Facebook սոցիալական ցանցը ներկայացրել է ‘’Պահել’’ կոճակը` ավելի ուշ նորություններ կարդալու և տեսանյութեր դիտելու համար: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Կոճակը կաշխատի Android և iOS օպերացիոն համակարգերի հիման վրա գործող բոլոր սարքերի համար:

‘’Յուրաքանչյուր օր մարդիկ սոցցանցի էջերում գտնում են տարատեսակ հետաքրքիր բաներ, բայց միշտ չէ, որ բավականաչափ ժամանակ ունեն դրանք ուսումնասիրելու համար: Այժմ դուք կարող եք պահել ամենը, ինչ գտել եք Facebook-ի էջերում` հետագայում դիտելու համար, երբ ավելի շատ ժամանակ ունենաք’’, – ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

 ‘’Պահել’’ կոճակը կլինի ‘’Հավանել’’ կոճակի կողքին, և ինչպես վստահեցրել են սոցցանցի ներկայացուցիչները, նոր գործառույթը հասանելի կլինի բոլոր օգտատերերի համար մի քանի օրից:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ