02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քրեական գործ է հարուցվել «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի հոր դեմ. Հրապարակ

«Իրավապահ համակարգից տեղեկացանք, որ վերջերս քրեական գործ է հարուցվել «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի հոր դեմ: Նա ներգրավվել է որպես մեղադրյալ, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գործն առնչվում է մոտ 10 տարի առաջ տրված փոխառությանը և դրան հետևած սնանկության գործընթացին:

Մեզ ասացին, որ «Ադեկվադի» գործունեության ֆինանսավորմանը մասնակցում է նաև Դանիելյանների ընտանիքը՝ արտերկրյա բիզնեսների հաշվին: Եվ այս գործով իրավապահներն արգելել են Արթուր Դանիելյանի հորը լքել Հայաստանը, ինչն էլ, իրենց հաշվարկով, ֆինանսական խնդիրներ է առաջացնելու:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ