07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Րաֆֆին կներկայացնի ԲՀԿ-ի “դոսյեներ”-ը.168 ժամ

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը “168 ժամ” թերթի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով ԲՀԿ պատգամավորների կողմից Աժ արտահերթ նիստ գումարելու համար ստորագրահավաքին չմասնակցելու խնդրին, ասել է, թե դրանով ԲՀԿ-ն իրեն մինչեւ սեպտեմբեր դրել է “գլխացավանքի” տակ: Ըստ նրա` միանալով այդ նախաձեռնությանը, առաջիկա ՏԻՄ ընտրությունները կվերածվեն ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ կենաց-մահու կռվի, ինչը լիովին բխում է ՀԱԿ-ի մարտավարության հիմնանպատակից` “վերջնականապես փչացնել Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները, իսկ ԲՀԿ-ին գցել հանրապետականների “քացու տակ”: Հ. Հովհաննիսյանի համոզմամբ` այդ ժամանակ “ԲՀԿ ղեկավարությունը պետք է լրջորեն նախապատրաստվի «Ժառանգության» գրոհին: ՉԷ՞ որ Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած քաղաքական ուժը հակված է նույն հարթակի վրա տեսնել Ռուբեն Հայրապետյանին եւ Գագիկ Ծառուկյանին: Պետք է պատրաստ լինել այն բանին, որ “Ժառանգությունը” առիթը բաց չի թողնի ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրությանը ներկայացնելու նաեւ ԲՀԿ-ի կարկառուն դեմքերի “դոսյեները”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ