Չենթարկվել խուճապի և անհարկի շահարկումներին. Արմեն Մուրադյան
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը կապված երկրում կորոնավիրուսի գրանցման առաջին դեպքի հետ մի քանի խորհուրդներ է տվել:
«Սիրելի հայրենակիցներ, ստեղծված իրավիճակում պարտավոր ենք բոլորս համախմբված, միասնական հաղթահարենք աշխարհին, այդ թվում նաև մեզ բաժին հասած այս փորձությունը:
Վստահ եմ, որ թե´ազգային, թե´ քաղաքացիական ինքնագիտակացությունը կհաղթահարի բոլորիս մտահոգությունները: Ուստի կոչ եմ անում.
1. սառնասիրտ ու առանց խուճապի ենթարկվել պատկան մարմինների բոլոր ցուցումներին,
2. հետևել և ի գիտություն ընդունել միայն հավաստի, պաշտոնական տեղեկատվությունը,
3. չենթարկվել խուճապի և անհարկի շահարկումներին, որոնք կարող են տարածել միայն հոգով գաճաճները,
4. անկախ հայացքներից, տեսակետներից և տարակարծություններից համախմբվել պետական լիազոր մարմնի շուրջ և կատարել բժիշկների հորդորները:
Վստահ եմ, որ մեր բժիշկները, բուժքույրները իրենց պարտքը կատարում են անմնացորդ և կհաղթահարեն մեզ բաժին հասած այս փորձությունը ևս:
Ճանաչում եմ և փորձություն եմ անցել մեր Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի թիմի հետ: Միանշանակ հավաստիացնում եմ ձեզ, որ նրանք իրենց գործի գիտակն են և հաղթահարել են բազմաթիվ փորձություններ:Ուզում եմ, հատուկ շնորհակալություն հայտնել, ինչպես միշտ իրենց պարտքն անվերապահորեն կատարող մեր Բուժաշխատողներին…Կեցցեք, դուք:Բոլորիս առողջություն!!!»,- գրել է նա: