01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Երևի, ըստ Արսեն Թորոսյանի ՁԻԱՀ-ն էլ Կորոնավիրուսի նման շատ վտանգավոր չի և հատուկ միջոցառումների կարիք չկա

Բողոքի ակցիաներ շատ են եղել ու դեռ կլինեն։ Եղել են օրինական, անօրինական բողոքի ցույցեր։ Ցույցեր, որոնք հանգեցրել են իշխանության զավթմանը։
Բայց այսօրվա ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցների վարքագիծը (կոլեկտիվ աշխատանքից ազատման դիմում) քաղաքացիական այլ որակ է ձևավորում։

Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց ու անում է, որ ՀՀ-ում քաղաքացին վերանա ու վերածվի անդեմ ու չպայքարող մեկի։
Բայց, ի հեճուկս Նիկոլի երեկվա ՍԴ դատավորներն ու այսօրվա ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցները իրենց վարքագծով ներկայանում են որպես ՀՀ մտածող սրտացավ քաղաքացի, ով կայացած է և կայուն կարծիքի ու մասնագիտության մեջ։

Հ.Գ. Երևի, ըստ Արսեն Թորոսյանի ՁԻԱՀ-ն էլ Կորոնավիրուսի նման շատ վտանգավոր չի և հատուկ միջոցառումների կարիք չկա։

Աննա Մկրտչյան

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ