24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մասիս Մայիլյանն ու Դավիթ Բաբայանն առաջադրվել են Արցախի նախագահի թեկնածուներ

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու:

«Մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ներկայացվել են Հանրապետության նախագահի երեք թեկնածուների գրանցման փաստաթղթեր. 11.02.2020թ. ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին ինքնաառաջադրման միջոցով իր թեկնածությունն առաջադրելու մասին Մասիս Սամվելի Մայիլյանի դիմումը:

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթեր ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ստացել», – ասված է Արցախի ԿԸՀ հայտարարության մեջ։

Նախագահի թեկնածու առաջադրվելու մասին է հայտարարել նաև Արցախի պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը։

«Օրենքի պահանջի համաձայն՝ այսօր Արցախի պահպանողական կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 2020թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար Հանրապետության նախագահի թեկնածու Դավիթ Կլիմի Բաբայանի գրանցման փաստաթղթերը, ինչպես նաեւ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար Արցախի պահպանողական կուսակցության ընտրական ցուցակի գրանցման փաստաթղթերը», – Facebook-ում գրել է Բաբայանը։

Նշենք, որ այս պահի դրությամբ Արցախի նախագահահական ընտրություններին որպես թեկնածու առաջադրվել են նաև Վիտալի Բալասանյանը՝ «Արդարություն» կուսակցության կողմից և Ռուսլան Իսրայելյանը՝ «Անկախության Սերունդ» կուսակցության կողմից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ