24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչու է ՊԵԿ-ը թաքցնում

Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցուցակում Beeline-ը, ըստ վճարած հարկերի մեծության, առաջինն է հեռահաղորդակցական ոլորտի ընկերությունների մեջ:

2019 թվականի խոշոր հարկ վճարողների ցուցակում հեռահաղորդակցական ոլորտը ներկայացնող 4 ընկերություն է ընդգրկված: Ըստ այդմ` ՎԵՈՆ Արմենիան (Beeline) զբաղեցնում է խոշոր հարկ վճարողների ցուցակի 10-րդ հորիզոնականը։ 2019թ.-ին ընկերությունը մուծել է 12.24 մլրդ դրամ հարկ։ 2018թ. ցուցանիշի համեմատ` վճարված հարկերի ծավալն աճել է 223 %-ով կամ 8.45 մլրդ դրամով։
14-րդ հորիզոնականում է ՄՏՍ Հայաստանը (Վիվա-ՄՏՍ)։ Ընկերությունը մուծել է 9.89 մլրդ դրամ հարկ։ 2018թ. ցուցանիշի համեմատ` վճարված հարկերի ծավալն աճել է 45.%-ով կամ 3.09 մլրդ դրամով։ 18-րդ հորիզոնականում Յուքոմն (Ucom) ընկերությունն է, որը մուծել է 8.94 մլրդ դրամ հարկ։

2018թ. ցուցանիշի համեմատ` արձանագրված աճը 40% է կազմում կամ 2.56 մլրդ դրամ։ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ (Ռոստելեկոմ) ընկերությունը հայտնվել է խոշորների ցուցակի 176-րդ հորիզոնականում։ Այս ընկերությունը մուծել է 1.11 մլրդ դրամ հարկ։ 2018թ. ցուցանիշի համեմատ` վճարված հարկերի ծավալը նվազել է 14.%-ով կամ 0.18 մլրդ դրամով։ Առաջատար 4 հեռահաղորդակցական ընկերության կողմից մուծվել է 32.17 մլրդ դրամ հարկ։ 2018թ. ցուցանիշի համեմատ` արձանագրվել է աճ 13.92 մլրդ դրամով կամ 76.28%-ով։

ՊԵԿ-ի հրապարակած այս ցուցանիշների հետ, սակայն, համամիտ չէ Վիվա-ՄՏՍ ընկերությունը: Վերջինս պնդում է, որ ինքը վճարել է ավելի խոշոր հարկեր և պետք է զբաղեցնել խոշոր հարկատուների ցուցակի ոչ թե 14-րդ, այլ 7-րդ հորիզոնականը:

Թեպետ բացարձակ թվով հեռահաղորդակցական ընկերությունների վճարած հարկերն ավելացել են, սակայն ընդհանուր առմամբ նրանց բաժին է ընկնում 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալի 3%-ը միայն` 2018թ.-ի 2% էր –ի փոխարեն: Այս ցուցանիշը փաստում է, որ բջջային կապի օպերատորները երկրի ՀՆԱ-ի ստեղծման գործում նկատելի արդյունք չունեն:

<Հետևաբար, Վիվա-ՄՏՍ-ի կողմից 2019թ. հաշվետու ժամանակաշրջանի համար կատարված հարկային պարտավորություններ մասով վճարումները փաստացի կազմում են 15.88 միլիարդ դրամ, այլ ոչ թե՝ 9.88 միլիարդ դրամ: Հաշվի առնելով վերոհիշյալը՝ Վիվա-ՄՏՍ-ը խոշոր հարկատուների վերը նշված ցուցակում կզբաղեցներ ոչ պակաս, քան 7-րդ հորիզոնականը՝ իրականացված հարկային պարտավորությունների ծավալով հանդիսանալով հեռահաղորդակցության ոլորտի առաջատարը: Վիվա-ՄՏՍ-ը նաև հարկ է համարում տեղեկացնել, որ ընկերության կողմից պետական բյուջե նախկինում կատարված գերավճարների «մաշեցումն» իրականացվում է 2017թ.-ի դեկտեմբերից>>,- նշվում է ընկերության տարածած պարզաբանման մեջ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ