24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ 3000 մարդ միացել է «Միասին կարող ենք կյանքեր փրկել» ֆլեշմոբին

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և  ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 4-ին՝ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը նախաձեռնել է ֆեյսբության ֆլեշմոբ ‹‹Միասին կարող ենք կյանքեր փրկել›› խորագրով, որին միացել է ավելի քան 3000 մարդ։ Ֆլեշմոբի մասնակիցները լուսանկարվել են ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամի շահառու քաղցկեղ ունեցող երեխաների նկարներով և տեղադրել ֆեյսբուքյան էջերում։

Նախաձեռնությանը միացել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, Միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը,  ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Սոս Սարգսյանի անվան համազգային, Երևանի պետական կամերային թատրոնների դերասանները, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը, Հայաստանի պարի պետական անսամբլը, Վաստակավոր կոլեկտիվ ‹‹Հայաստանի պարարվեստի բարեկամություն›› պետական անսամբլը, ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբը, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի զինհաշմանդամները, բժիշկներ, երգիչներ, երգահաններ, դիզայներներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, հաղորդավարներ, հասարակական տարբեր ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող անձինք, ուսանողներ, հարյուրավոր քաղաքացիներ։

Ֆլեշմոբի պաստառների լուսանկարներն արվել են երեխաների և նրանց ծնողների համաձայնությամբ։

‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամը հոգում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան երեխաների և երիտասարդների բուժումը։ Հիմնադրամը տրամադրում է անվճար բուժում, դեղորայք, վիրահատական միջամտություններ, օրական չորսանգամյա սնունդ և սոցիալ-հոգեբանական ծառայություն շահառուներին և նրանց ընտանիքի անդամներին։ Ներկա դրությամբ հիմնադրամի շահառուների թիվը 300-ն է։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ