23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աննախադեպ ճգնաժամ է սպասվում

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նախորդ տարի հսկայական քանակի ավտոմեքենա ներկրվեց Հայաստան։ Պատճառները հայտնի են։

Ոմանք տասնյակ, իսկ ոմանք էլ հարյուրավոր երկաթյա նժույգ գնեցին դրսից, որպեսզի հետագայում դրանք արտահանվեն Ղազախստան, քանզի արագ ու մեծ գումար աշխատելու հնարավորությունն էր դրդում գնալ այդպիսի քայլերի։

Ղազախստանում, ելնելով ինչ–ինչ հանգամանքներից, որոշեցին հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաներից մաքսազերծման գումարների տարբերությունը պահանջել։

Ըստ ամենայնի՝ ղազախական իշխանությունը որոշել է պաշտպանել սեփական շուկան ու թույլ չտալ գումարների արտահոսք։

Ի դեպ, ղազախական իշխանությունները դեռևս Ամանորից ամիսներ առաջ էին անոնս արել, որ նոր տարուց նման որոշում են անցկացնելու և թույլ չեն տալու, որպեսզի իրենց հաշվին այլ երկրի քաղաքացիներ գումար աշխատեն ու իրենց շուկան դեֆորմացվի։

Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեին, թե ինչ է սպասվում, բայց մատը մատին չտվեցին։ Չզգուշացրեցին ՀՀ քաղաքացիներին, որ պետք է ձեռնպահ մնալ հսկայական վարկերի տակ մտնելու, տների գրավադրումներ անելու և լոմբարդային պարտքերի տակ ընկնելու գնով ավտոբիզնես անելուց, քանի որ այն մեծ ռիսկեր է պարունակում։

Կառավարության ֆունկցիան նաև ռիսկը կանխելն է, ինչը չի արվել։ Ավտոներկրումը զանգվածային բնույթ էր կրում և կառավարությունը պարտավոր էր հրապարակավ խոսել ռիսկերի մասին ու անհրաժեշտության դեպքում նաև թույլ չտար ռիսկային այդ բիզնեսի ծավալումը։ Կամ էլ՝ կառավարությունը պետք է ինտենսիվ աշխատեր ղազախական կողմի հետ, որպեսզի իրացման շուկայում ՀՀ քաղաքացիները խնդիրներ չունենային։

ՀՀ կառավարությունը չկանխեց աղետը, քանզի բյուջե փող էր մտնում ավտոներկրումներից, ինչն էլ հնարավորություն էր տալիս Նիկոլ Փաշինյանին աննախադեպ թվեր հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, խոսել բյուջետային մուտքերից ու պողոսներին կերակրել «տնտեսական հեղափոխություն» ուտեստով։

Ավտոներկրումները ձեռնտու էին կառավարությանը, որովհետև «օդից» փող էր գալիս, ինչն էլ հնարավորություն էր տալիս Փաշինյանին լիուլի պարգևավճարներ բաժանել սեփական թիմակիցներին, թանկարժեք գնումներ կատարել սեփական քմահաճույքների համար։ Համ էլ՝ բնակչության «հեղափոխական» թվեր հրապարակել՝ «չնկատելով», որ ոչ թե ներգաղթ կա, այլ ղազախներն են հայկական գրանցում ստանում, որ ավտոմեքենան գնեն ու արտահանեն։

Ավտոներկրումները նաև պոպուլիզմի հնարավորություն էին տալիս Փաշինյանին, բայց հիմա նույն այն զանգվածը, որի մի մասը սիրում է Նիկոլի պոպուլիզմը, դարձել է պոպուլիզմի զոհը, քանզի ավտոմեքենա է ներկրել, որն իր վրա է մնացել։

Դատելով ամենից՝ շատ լուրջ ճգնաժամ է սպասվում մեր շուկայում, բանկային համակարգում և սպառողական հատվածում։

Շղթայական ռեակցիայով կարող է այնպիսի փլուզում տեղի ունենալ և այնպիսի հանրային ցնցում առաջանալ, որ անասնապահների բողոքի գործողությունները փոքրիկ կթվան դրա համեմատ։

Եթե կառավարությունը ղազախական կողմի հետ լուծումներ չկարողանա գտնել, ապա պայթյունն անխուսափելի կդառնա։ Բանկերից վարկեր վերցրածները չեն կարողանա վերադարձնել գումարը, բանկային համակարգում խնդիրներ կսկսվեն, ավտոշուկան կփլուզվի, գները կընկնեն ու հարվածի տակ կհայտնվի 2020–ի բյուջեն և այլն, և այլն, և այլն։

Եվ այս ամենը գիշատիչ, պոպուլիստ և անգրագետ կառավարության գործունեության կամ հանցավոր անգործության շնորհիվ

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ