02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանը պաշտոն է խոստացել «Նավակ ճոճողին». Հրապարակ

Կարկառուն ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանը՝ Նավակ Ճոճողը, կնշանակվի «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնում։ Այս պահին ընթանում է մրցույթը։

Թերթին հայտնի դարձավ, որ Գաբրիելյանը հաղթահարել է մրցույթի 2-րդ՝ բանավորի փուլը։ Տեղեկացանք, որ Գաբրիելյանը մեծ դժվարությամբ է կարողացել անցնել բանավոր քննությունը, նրան մի կերպ, ձգելով անցկացրել են։ Թերթի աղբյուրները պնդում են, որ ամենայն հավանականությամբ հենց նա էլ կնշանակվի տնօրենի պաշտոնում։

Գաբրիելյանի՝ այս պաշտոնում նշանակվելու մասին զրույցներ էին պտտվում դեռ անցած ամռանը, ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ նույնիսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է նրա հետ մի քանի անգամ հանդիպել՝ նախնական հարցազրույց անելու նպատակով, սակայն հրաժարվել են այդ մտքից, քանի որ Գաբրիելյանը բավարար մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ չի ունեցել։ Նաև խոսում են, որ ՔՊ հավաքներից մեկի ժամանակ վարչապետը Վիլեն Գաբրիելյանին հարցրել է՝ «Դու դեռ աշխատանք չունե՞ս, պետք է քո գործի հարցը լուծել»։ Դրանից հետո տեղի է ունեցել Թորոսյանի հետ վերընշված հանդիպումը։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրա համարում։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ