Պարտադիր սպանդանոցային մորթի պահանջը հետաձգվում է մինչև հուլիսի 1-ը
Արդյոք մեր այն սիրելի հայրենակիցները, որոնք բողոքի ձայն են բարձրացնում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, ունե՞ն արդարացի փաստարկներ, այո՛ և այդ փաստարկներից ամենակարևորն այն է, որ մենք այս պահի դրությամբ, ցավոք, սպանդանոցների բավարար խտություն և քանակ չունենք: Իսկ ինչու չունենք. որովհետև անընդհատ այս որոշումը հետաձգում ենք: Մարդիկ մտադրված են ներդրում կատարել, բայց վերջին մեկուկես տարվա ընթացքում այդ հետաձգումը երկու անգամ արել ենք:
Այսօր խորհդակցություն եմ արել և տվել եմ հանձնարարական, որով մինչև սույն թվականի փետրվարի վեցը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրավորման այնպիսի կարգավորումներ անելը, որ սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի, այդ թվում՝ տրանսպորտային ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ»,- ԱԺ-կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ճանապարհով է կառավարությունը պատրաստվում աջակցել, խթանել նոր սպանադոցների կառուցման գործընթացը: