24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը կունենա առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ. Էկոնոմիկայի նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով  տարին՝ ասաց, որ նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ժամանակահատվածի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,5 տոկոս: Նախարարության կանխատեսման համաձայն՝ նախորդ տարվա տարեկան ՀՆԱ իրական աճը կկազմի 7,5 տոկոս:

«Կարևոր աճ է գրանցել արդյունաբերական արտադրանքը, 2019 թվականի հունվար-նոյեմբերի ժամանակահատվածում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, կազմել է 9,3 տոկոս: Ծառայություններն աճել են՝ գրեթե 15, շինարարությունը՝ 4,5  տոկոսով:

Համաձայն Վիճակագրական կոմիտեի օպերատիվ վիճակագրության՝ ապրանքների արտահանումը հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում աճել է 9,0  տոկոսով, իսկ նոյեմբեր ամսին՝ 25,7 տոկոսով: Նախարարության գնահատմամբ՝ տարեկան արտահանման աճը կգտնվի 9-10 տոկոսի միջակայքում»,- ասաց նախարարը:

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝այս ամենը ենթադրում է, որ Հայաստանը կունենա առնվազն 7,5  տոկոս տնտեսական աճ, ինչը չափազանց կարևոր ձեռքբերում է վերջին տարվա աշխատանքներն ամփոփելու արդյունքում:

Նա նաև տեղեկացրեց, որ 2019թ. ինն ամիսների ընթացքում մասնավոր հատվածում զբաղվածությունը 40 հազարով աճել է և, ըստ ոլորտների՝ այն բաժանվում է հետևյալ կերպ՝ 5300-ը վերաբերում է մշակվող արդյունաբերությանը, 12.400-ը՝ մեծածախ և մանրածախ առևտրին, 4300 աշխատատեղ ավելացել է հանրային սննդի ոլորտում, 2300 տեղ՝ տեղեկատվության ոլորտում, և այլն:

Էկոնոմիկայի նախարարը նաև ընդգծեց, որ մասնավոր ներդրումները միջազգային ներդրողի տեսանկյունից  ավելի նպաստավոր են դարձել և ավելի լավ պայմաններ են խոստանում, քան մինչ այդ եղել է:

Ներդրումների համար նպաստավոր են տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և թեթև արդյունաբերության ոլորտները:

Ընթացիկ տարում պտուղ-բանջարարեղեն վերամշակող 45 և խաղող վերամշակող 58 ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 251 հազար տոննա պտուղ-բանջարեղեն և խաղող: Խաղողի մթերման 1 կիլոգրամի միջին գինը կազմել է՝ 158,4 դրամ՝ նախորդ տարվա 154 դրամի փոխարեն:

Նախորդ տարի հանրապետությունից արտահանվել է 142.000 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ