23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

՛՛Ճանապարհի փիլիսոփաներ՛՛. ոչ ավանդական հայկական ֆիլմ՝ ուղղված շարքային քաղաքացուց մինչև օլիգարխին

Կինոռեժիսոր Հարություն Շատյանը Henaran.am-ի հետ հարցազրույցում անդրադառնում է իր ”Ճանապարհի փիլիսոփաներ” ֆիլմին, որն այս տարի ներկայացված է ”Ոսկե ծիրան” կինոփառատոնին: Ֆիլմի հերոսները չեն իմացել որ իրենց նկարահանում են, և միայն ֆիլմը պատրաստելու ժամանակ է ռեժիսորը նրանցից թույլտվություն վերցրել: Մեր զրուցակիցը լայն հասարակության համար արդեն երեք ֆիլմ է նկարահանել` ”Բեռնելով կյանքս”, ”Մարաթոն” և ”Ճանապարհի փիլիսոփաներ”: 

-Հարո’ւթ, ինչո՞ւ որոշեցիք բջջային հեռախոսում ֆիլմ նկարահանել և ինչո՞ւ նման ֆորմատով` տաքսիտներն էին հիմնական դերակատարները: 

-Բջջային հեռախոսն ինքնանպատակ չի եղել, որ տեսեք մենք բջջային հեռախոսով ենք նկարում, դա արդեն  աշխարհում հին տարբերակ է կինո նկարելու, մեզ մոտ է նորություն: Ուղղակի, ամենահարմար տեխնիկան էր, որ կարող էր միշտ մոտս լինել, ցանկացած ժամի, ցանկացած տեղում, որ հնարավոր էր օգտագործել ու լինել աննկատ, քանի որ առաջին պայմանը պետք է այն լիներ, որ նկարվող օբյեկտը տեղյակ չլիներ նկարահանման մասին: 

-Ինչո՞ւ էր կարևոր, որ նկարահանումը գաղտնի լինի:

-Որովհետև դա այն ժանրն է, որ հնարավոր չէ սիրուն կամերա դնել տաքսիի մեջ ու ասել` խնդրում եմ խոսացեք, այդ դեպքում արդեն թե վարորդը, թե ուրիշ մարդիկ կսկսեն խաղալ: Իսկ երբ նրանք տեղյակ չեն ու չեն հասկանում, որ նկարահանվում է, բնականաբար, ավելի անկեղծ են, ինձ պետք էր մաքսիմալ անկեղծություն:

Հայաստանում այդ տարբերակը մի քիչ ավելի նոր է, չէի՞ք վախենում քննադատվելուց:

-Չէ, ես սիրում եմ քննադատություն, անկեղծ ասած, ուզում եմ, որ լինի քննադատություն, քանի որ մենք նկարահանել էինք ”Բեռնելով կյանքս” ֆիլմը, որը նույնպես իր ֆորմատով տարբերվում էր, որ ”Ոսկե ծիրանից” մրցանակ շահեց, բայց, ցավոք սրտի, ոչ մի տիպի քննադատություն չեղավ: Մենք ստացանք միայն լավ խոսքեր, ուզում ենք մի քիչ քննադատություններ, որովհետև ադրենալին է տալիս ու առաջ գնալու մղում է:

-Կինոքննադատները չքննադատեցին, իսկ հասարակությո՞ւնը:

-Չէ, ընդհանրապես, առաջին ֆիլմը ոչ մի քննադատության չարժանացավ ոչ կինոքննադատների, ոչ հասարակության կողմից: Ես զարմացա, որ հասարակությունն էլ ավելի լավ ընդունեց, քան կինոքննադատները: Ճիշտ է` կինոքննադատները մի երկու բան ասացին, որ կարելի էր այսպես անել, այնպես անել, բայց ոչ մի տեսակ վատ բան չկար: Այս մեկով մի քիչ սպասում ենք քննադատության, տեսնենք:

-Մի քիչ դրականի պակաս կար ֆիլմում, այդպես չե՞ք կարծում:

-Մի քիչ չէ, շատ կար դրականի պակաս, որովհետև ֆիլմն ինքը լրիվ բացասական է, քանի որ դրականով ոչ ոքի չես զարմացնի, կամ կարող է զարմացնես, բայց կա մի երկու կտոր, որ դրական է:

Որպես քաղաքացու եմ հարցնում` կարծում եք` Հայաստանում իսկապես այդքա՞ն վատ է ամեն ինչ:

-Հայաստանում ոչ թե այդքան վատ է, ես Հայաստանը շատ եմ սիրում ու այստեղ շատ-շատ ավելի  լավ է, քան այլ երկրներում, ուղղակի միայն այդ բացասականը ցույց տալով` մարդկանց մոտ կարող է ստացվի ինչ-որ բան փոխվել:

-Ովքե՞ր են ֆիլմի հասցեատերերը:

-Կուզենայի` այս ֆիլմի հասցեատերերն այդ մարդիկ լինեին, ովքեր ինչ-որ բան կարողանում են փոխել այս երկրում, ինչ-որ հարցեր կարողանում են լուծել, եթե իրենք նայեն ու տեսնեն` միայն այն չի, ինչ իրենք գիտեն, այսինքն` այն, ինչ լուրերով են ցույց տալիս միայն, միգուցե շատ ավելի լավ կլինի: Իսկ եթե դրականը ցույց տայինք, բնականաբար, նրանք, այն նույն մարդիկ, ովքեր կարող են ինչ-որ բան փոխել, կասեին` այո, դա մենք գիտեինք: Բացասականն էլ ինքնանպատակ չէր, մենք չենք դրել, որ լացացնենք, ցույց ենք տվել այն, ինչ կա իրականում:

-Կարող ենք ասել, որ հիմնականում պաշտոնյա՞ներին էր ուղղված ֆիլմը:

-Կոնկրետ չեմ անձնավորի` ում էր ուղղված, բայց այն մարդկանց, ովքեր կարողանում են ինչ-որ հարց լուծել և ոչ միայն իրենց. այստեղ սովորական քաղաքացուն էլ խոսք կա ուղղված, որ օրինակ` երեխային դաստիարկում ես, բան ես ուզում սովորեցնել, բայց դու անձամբ այդ սխալն անում ես: Այսինքն` բոլորին՝ հասարակության տարբեր շերտերին, թե օլիգարխներին, եթե իրենք ընդհանարպես ֆիլմ նայում են, թե պաշտոնյաներին, ովքեր հարց լուծում են իրոք երկրում կամ օրենքներ են ընդունում, օրենքներ են խզում: Նույնիսկ ինձ, եթե ես կարող եմ հարց լուծել, ուրեմն ինձ էլ է ուղղված:

-Ձեր այս ֆիլմն էլ է ներկայացված ՛՛Ոսկեր ծիրանին՛՛, ինչպես նախորդները, մրցանակի ակնկալիք կա՞:

-Ոչ, ցանկություն չունեմ դրա մասին մտածելու, քանի որ առաջնայինը եղել է, որ մասնակցություն ունենանք. ՛՛Ոսկե ծիրանը՛՛ շատ եմ սիրում, այն միակն է իմ համար Հայաստանում այդ մասշտաբի, որ կարող է լինել, ու հենց առաջինն ուզեցել ենք այստեղ ցույց տալ, պրեմիերան լինի ՛՛Ոսկե ծիրանի՛՛ շրջանակներում, ու ակնկալիքներ մրցանակի չունենք, կարևորը գումար աշխատելը չէ, այլ որ մարդիկ տեսնեն:

 

Շարունակելի…

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ