02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

40 տարի է՝ ֆուտբոլի մեջ եմ և այսպիսի խայտառակ բան ֆուտբոլում դեռ չէի տեսել. Մարինա Թաշչյան

«Ես արդեն 40 տարի է՝ ֆուտբոլի մեջ եմ և այսպիսի խայտառակ բան ֆուտբոլում դեռ չէի տեսել։ Ամեն ինչ պլանավորած էր, նրանք հանդիպել էին բոլոր ակումբերի հետ և չգիտեմ՝ ինչ պայմաններ են նրանց առաջարկել, որ ակումբներն այդպես որոշեցին։ Իմ թեկնածությունն առաջադրվել էր  «Նորացված Փյունիկի» կողմից և նրանք ամեն ինչ արեցին, որ «Նորացված Փյունիկը» չմասնակցի ընտրություններին։ Երևի, ես նրանց խանգարում եմ ֆուտբոլի մեջ։

Եթե իմ գիտելիքների կարիքը չունեն, ապա ոչ մի քայլ չեմ ձեռնարկի, սակայն պայքարելու եմ մինչև վերջ։Հայկական ֆուտբոլն այս վիճակում չի զարգանա։ Մելիքբեկյանը շատ գեղեցիկ խոսում է, տեսնենք, թե ինչպես գործ կանի: Այդքան գումար յուրաքանչյուրն էլ կարող է տալ ու դրսից տեխնիկական տնօրեն եւ մրցավարական բաժնի պետ հրավիրել: Թող այդ ամենը տեղի կադրերով անի»։ Այս մասին հայտարարել է  ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանը՝  անդրադառնալով ՀՖՖ նախագահի ընտրություններին: Վերջինս նշել է, որ ՀՖՖ նածագահի ընտրությունը պայմանավորված խայտառակ շոու էր, որ ընտրողների վրա ճնշում է եղել։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ