06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Մեծ բոլոլա է լինելու ու երևի թե բոլոլան կսկսվի հենց կառավարության մուտքի դիմացից

Զարմանալ կարելի է՝ պետությունը տեղյակ էր, որ մեծ թվով մեքենաներ են մտնելու Հայաստան, նրանց զգալի մասը վերավաճառվելու է, հայտնվելով հիմնականում Ռուսաստանում ու Ղազախստանում: Երեկ կարդում եմ, որ համապատասխան ծառայությունների մոտ վերջացել է տեխանձնագրի հումք հանդիսացող պլասմասի հումքը, չկա նաև պետհամարանիշ պատրաստելու հումք: Սա դեռ մի կողմ, երկրի ներսում խնդիր չկա, ամենավատն այն է, որ ըստ մամուլի, Ռուսաստանի սահմանում հետ են ուղարկում ու պատճառաբանում, որ տեխանձնագրի փոխարեն տրված թղթի կտորներն առոչինչ են:

Տղեք ջան եթե մինչև դեկտեմբերի 30-ը պարտքով ԱՄՆ-ից խփած մեքենա բերած մարդիկ իրենց ապրանքը չսպառեցին, մեծ բոլոլա է լինելու ու երևի թե բոլոլան կսկսվի հենց կառավարության մուտքի դիմացից, կպահանջեն, որ մի բան անեք իրենց մեքենաները վաճառվեն, նույնիսկ կարող են պետությանը մեղարդել իր պարտականությունները կատարելիս թերանալու մեջ: Խելք-խելքի տվեք ու երկրում կուտակցված մեքենաների վաճառքի հարցը օգնեք որ լուծվի, սա մնալու է մարդկանց վզին որպես խոշոր բեռ:

Հիմա կասեք պետությունն ինչ անի, հա օրենքի տառին համապատասխան այդպես է, բայց օրենքի տառը եթե չի համապատասխանում հասարակության բնականոն ու համերաշխ գոյակցությանը, ապա տառը պետք է փոխվի: Կամ զգուշացնեիք, որ մեքենաները չեն կարողանալու վաճառեն արտահանելով ԵԱՏՄ-ի տարածք, կամ թող լուրջ տնտեսագետներ ասեին, որ հունվարից հետո գները կտուկ չեն բարձրանալու: Մարդիկ մտել են վարկերի տակ ու հազարներով մեքենա է մտնում երկիր: Կարևոր է տոնածառը, երգը, համերգը, բայց նման հարցրը լուծելուց հետո միայն: Գրում է օգտատեր Զոհրապ Եգանյանը: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ