03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ռազմիկ Աբրահամյանը ծանր վիճակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն

«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվելուց հետո տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացրել է Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը:

Վերջինս հայտնեց, որ Աբրահամյանը «Արմենիա» բժշկական կենտրոնում է՝ վերակենդանացման բաժանմունքում: «Ինքը 76 տարեկան զառամյալ մարդ է, առանց բժիշկների հսկողության չի կարողանում որևէ քայլ անել, ամենօրյա ռեժիմով նա բժիշկների հսկողության տակ է: Եթե մենք 76 տարեկան մարդուն ազատությունից զրկում ենք ու տանում քրեակատարողական հիմնարկ՝ առանց այդ հսկողության, չգիտեմ, թե ինչ ծանր հետևանքներ կարող է դա ունենալ»,- ասել է Սամվել Դիլբանդյանը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ