16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են «Ժողովուրդ»-ի վրա հարձակումը

Մի շարք լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է.

«Դեկտեմբերի 19-ի գիշերն անհայտ անձինք ներխուժել են «Ժողովուրդ» թերթի խմբագրություն եւ, ըստ նույն թերթի լրագրողների վկայության, տակնուվրա արել գույքը, բացել դարակները, մտել խմբագրի աշխատասենյակ, շաղ տվել թերթերն ու թղթերը՝ ամենայն հավանականությամբ փորձելով ինչ-որ բան գտնել: Նախնական տեղեկություններով՝ համակարգչային որեւէ տեխնիկա կամ այլ իր գողացված չէ, սակայն ներխուժման փաստն ինքնին վկայում է լրատվամիջոցի վրա բիրտ ճնշում գործադրելու փորձի մասին:

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք ոտնձգությունը խմբագրության նկատմամբ, հայտնում մեր զորակցությունը գործընկերներին եւ պահանջում իրավապահներից՝ ձեռնարկել բոլոր միջոցները՝ մեղավորներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու համար»:

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈւԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈւԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈւԼԻ ԱԿՈւՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈւՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈւԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈւՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈւԹՅԱՆ ԱԿՈւՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈւՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈւՆ ՄԱՐԴՈւ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈւԼԻ ԱԿՈւՄԲ

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ