02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Փաշինյանը հեգնեց Ծառուկյանի շեյխերին եւ ակնարկեց փայի մասին

Բանը հասել է նրան, որ շեյխերն ուզում են Երևանի կենտրոնում հիվանդանոց կառուցել։ Այսօր կառավարության նիստում, առողջապահական ծրագրերի քննարկման ընթացքում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ակնարկելով Երևանի քաղաքապետարանի ու ԲՀԿ–ի միջև վերջերս տեղի ունեցած փոխհրաձգությունը։

«ՀՀ–ում առողջապահության ոլորտում ներդրումների տեսանելի ակտիվություն է նկատվում։ Բանը հասել է այնտեղ, որ նույնիսկ շեյխերն ուզում են Երևանի կենտրոնում հիվանդանոցր կառուցել։ Եվ, եթե տեսնենք, որ չենք կարողանում հարցը լուծել, ստիպված Հանրապետության հրապարակի տոնածառի տեղն ենք տալու, որ մեր հարգելի շեյխերը կառուցեն իրենց երազանքների հիվանդանոցը, որտեղ, ըստ որոշ տեղեկությունների, 50% տեղական փայի խնդիր կա»,-ասաց Փաշինյանը։

Հիշենենք, Գագիկ Ծառուկյանն Ազգային ժողովում հայտարարել է, թե Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թագաժառանգը Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռացել է Հայաստանից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ