11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Կախված դի է հայտնաբերվել Կոմիտասի պողոտայում

Դեկտեմբերի 17-ին, ժամը 21:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 34 շենքի բնակարաններից մեկում կախված քաղաքացի կա: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Բնակարանի խոհանոցում հայտնաբերվել է 1967 թ. ծնված Արմենակ Ն.-ի դին (գազատար խողովակից կախված): Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը դին տեղի ուժերով իջեցրել են:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը մահացածի հարազատներին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ